Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է Հայաստանի ամբողջ տարածքում հեռախոսային հարցման, իսկ Սյունիքի մարզում՝ «դեմ առ դեմ» ձևաչափերով։
Դեկտեմբերի 6-ին հրապարակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Կայուն զարգացման զեկույցը, որի ընթացքում ներկայացվեց «Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը՝ Հայաստանի ամբողջ տարածքում հեռախոսային հարցման, իսկ Սյունիքի մարզում՝ «դեմ առ դեմ» ձևաչափերով։
Հայաստանի Հանրապետությունում հարցվածների մեծամասնությունը՝ 77%-ը, կարծում է, որ կարելի է ունենալ միաժամանակ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն ու զարգացած տնտեսություն։ Սյունիքի մարզում հարցվածների մեծամասնությունը՝ 69․8%-ը նույնպես այդ կարծիքին են, ընդ որում այս միտքը հիմնականում ընդունելի են համարել 31-45 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ հարցվողները։
Ամբողջական հետազոտությունը կից հղումով՝