Սրբուհի Գալյանը՝ Պետքարտուղարության 2024 թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար»,- տեղեկացնում են դեսպանությունից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print