Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նշելով, թե դրանք ընթանում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։

APA-ի փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ բաց են մնում որոշակի հարցեր, որոնք նույնպես քննարկվում են աշխատանքային կարգով. 

«Երկու երկրների միջև այլևս պատերազմի գործոն չկա: Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print