«Բարեբախտաբար, բանկերը վերջին տարիներին բավականին մեծ կապիտալ են կուտակել, որը հնարավորություն է տալիս նրանց, օրինակ, 150 մլն դոլար ֆինանսավորել»։
Ամուլսարի հանքը շահագործողների և Հայաստանում առևտրային բանկերի միջև բանակցություններ կան, և եթե այդ բանակցությունները հաջողությամբ ընթանան (ես հուսով եմ՝ հաջողությամբ կընթանան), բանկերը կֆինանսավորեն շահագործողներին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդադառնալով դիտարկմանը, թե Եվրասիական զարգացման բանկը ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունն Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
«Բարեբախտաբար, բանկերը վերջին տարիներին բավականին մեծ կապիտալ են կուտակել, որը հնարավորություն է տալիս նրանց, օրինակ, 150 մլն դոլար ֆինանսավորել: Սա մի քանի տարի առաջ, իհարկե, անհնար էր պատկերացնել, բայց հիմա դա շատ պատկերացնելի և հնարավոր է մեր բանկային համակարգի համար, ինչը շատ լավ բան է: Կան նաև որոշակի հարցեր՝ ռիսկերի հետ կապված, ռիսկերի զսպման հետ կապված:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Ամուլսարի նախագծի առնչությամբ ռիսկերն առավել լավ պատկերացնելու համար նախարարությունը հետազոտություն է պատվիրել աուդիտորական ընկերություններից մեկին։
«Մեկ շաբաթվա ընթացքում մեզ կներկայացնեն նաև հետազոտության արդյունքները, որից հետո բանկ-պետություն-հանք շահագործող միասնական որոշում կկայացնենք»,- ասաց նախարարը։