Սյունիքի և այլ մարզերի մի շարք դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար գումար է հատկացվել

Կառավարությունը վերաբաշխում է 2024թ.-ի պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում՝ 2,418,945 հազար դրամի չափով: Գումարը կուղղվի մի շարք դպրոցների և կրթահամալիրների կառուցմանը: Այսպիսով, այն վերաբերում է 19 հաստատության, որոնցից 13-ի համար (6 դպրոց և 7 կրթահամալիր) հատկացվում են լրացուցիչ միջոցներ շինարարության և տեխնիկական հսկողության մասով, իսկ 6-ի համար (3 դպրոց և 3 կրթահամալիր) հատկացվում է միայն տեխնիկական հսկողության գումարը։ Այդ հաստատություններն են՝ Արագածոտնի մարզի գ. Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի գ. Ջրառատի Թ.Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց, գ. Վանանդի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզի Գողթ բնակավայրի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի ք. Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, Սյունիքի մարզի գ. Խնձորեսկի միջնակարգ դպրոց, Վերիշենի միջնակարգ դպրոց, ք. Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, Սյունիքի մարզի գ․ Իշխանասարի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի գ. Պարույր Սևակի կրթահամալիր, Գեղարքունիքի մարզի գ. Մադինայի կրթահամալիր, Լոռու մարզի գ․ Գարգառի կրթահամալիր, Շիրակի մարզի գ. Քեթիի, գ․ Բյուրակնի կրթահամալիրները, Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկի, գ. Խնածախի, գ․ Ակների կրթահամալիր, Տեղի թիվ 2 կրթահամալիրներ, Տավուշի մարզի գ. Լուսաձորի կրթահամալիր:

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը: Այսպիսով, որոշմամբ կարգավորվում են մի շարք խնդիրներ՝ կապված թվով 15 կրթական (2 դպրոց, 2 մանկապարտեզ, 9 նախակրթարան, 2 ուսումնարան), 5 մշակութային (3 հուշարձան, 1 թանգարան, 1 համերգային), 1 մարզական (մարզադպրոց) հաստատության շենքային պայմանների բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման և գույքային հագեցվածության ապահովման հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print