Ինչից է մահացել 13-ամյա երեխան

Վանաձորի բժշկական կենտոնում 13-ամյա աղջիկ երեխա է մահացել։

Radar Armenia-ն բժշկական կենտրոնից փորձել է պարզել, թե ինչից է մահացել երեխան։

«Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 13-ամյա աղջիկ երեխա` միջին ծանրությամբ: Ընդունման պահին երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով: Անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները, ելնելով վիճակից, ընդունող բժիշկը խորհրդակցել է նաեւ նեղ մասնագետների հետ, ախտորոշման հստակեցման եւ բուժական տակտիկայի վարման հետ կապված: Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին վիճակում նկատվել է համեմատական դինամիկ բարելավում: Առավոտյան 06:26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Հրավիրվել է բաժանմունքի վարիչ Ա. Համբարյանը և մանկական ռեանիմատոլոգ Ի. Անտոնյանը: Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Կատարվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները: Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- նշեցին Վանաձորի ԲԿ-ից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print