Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈւԵՖԱ-ն, 37․500 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Պատճառը Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործումն է։ Սրա համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 20․000 եվրոյով։ Կարգադրվել է ազգային թիմի առաջիկա խաղում, որտեղ ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ, հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում փակել մարզադաշտի՝ ընդհանուր առմամբ 500 նստատեղ:
Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար, սկսած սույն որոշման ընդունման օրվանից:
Բացի այդ, ՈւԵՖԱ-ի վերահսկողական, էթիկական և կարգապահական մարմինը որոշել է 17․500 եվրոյով տուգանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզական միջոցառմանը չհամապատասխանող հաղորդագրություն փոխանցելու համար: