Տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 09:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Է․ Փ․, ծնված 1989 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Զ․ Վ․, ծնված 1952 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։44-ին, մարվել՝ 09։55-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 2005 թ․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և  հոսանքազրկել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print