Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հատնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print