Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ին և 15-ի գիշերն աստիճանաբար կնվազի:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ին, 15-ի ցերեկը, 16-ի ուշ երեկոյան, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-ին և 16-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ դեկտեմբերի 14-ին, 16-18-ը՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ին և 15-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին և 16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերն սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print