Ֆրանսիական Մայոտ արշիպելագը ենթարկվել է գրեթե մեկ դարի ամենահզոր ցիկլոնի հարվածին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից Ֆրանսուա-Քսավիե Բյովիլը հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Meteo-France-ի տեղեկությամբ, «Չիդո» ցիկլոնը կղզիներին հարվածել է աննախադեպ 200 կմ/ժամ արագությամբ՝ ավերելով բնակելի, կառավարական շենքերը և հիվանդանոցները: