Ոստիկանները թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել են մարզպետի խորհրդականին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Աշտարակի բաժնի ծառայողները մեկ քաղաքացու ձերբակալել են թմրանույթ պահելու կասկածանքով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին ՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:  Աշտարակի բաժնի ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, և վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին: 

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխված քաղաքացին Արմեն Մարկոսյանն է, ով աշխատում է Արագածոտնի մարզպետարանում, որպես  մարզպետի խորհդական:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print