Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելի պողոտայում, տեղի է ունենում տարեց քաղաքացիների կազմակերպած երթ։
Նրանք բարձրաձայնում են հասարակության բևեռացման դադարեցման հրատապ անհրաժեշտության մասին՝ հատկապես ընդգծելով երիտասարդության նկատմամբ բռնությունների անընդունելիությունը։