Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի և տեղի գործընկերների հետ այցելել է «Հիգեա» բժշկական կենտրոն, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է մատուցվում են սրտի ստենտավորման ծառայություններ:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Թորոսյանը՝ նշելով, որ այդ ծառայությունները նախկինում դժվար հասանելի են եղել Սյունիքի այդ հատվածի բնակչության համար, քանի որ մոտակա նման ծառայությունը մատուցվում էր Գորիս քաղաքում, ինչը բավականին հեռու էր Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներից։
«Նման կյանք փրկող ծառայությունների աշխարհագրական և ֆինանսական հասանելիությունը շատ կարևոր է առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության համատեքստում»,- սոցցանցի իր էջում գրել է Թորոսյանը։