GTB Holdings-ն Արարատում փորձնական գործարկել է մետաղաձուլարանը, որի ուղղությամբ Երասխում ադրբեջանական կողմը հետևողականորեն կրակ էր արձակում։
Հանրապետության նոր սերնդի հզորագույն գործարաններից մեկը կառուցվել է մեկ տարվա ընթացքում, զինված է նոր տեխնիկայով և սարքավորումներով։ Փորձնական աշխատանքները մեկնարկել են։
Գործարանի աշխատանքը խթանելու է ՀՀ տնտեսությունը, շինարարներին ապահովելու է ամրաններով։ Գործարանում կատարվում են մետաղի ջարդոնի ձուլման աշխատանքներ։