Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի ուշ երեկոյան, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ին, 20-ին և 21-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձանա 3-6 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի, 20-ի և 21-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։