Դեկտեմբերի 18-ին` ժամը 02:38-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորից դեպի Արենի ընկած ճանապարահատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից
հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին KamAZ (վարորդ՝ Ա. Մ. ծնված 1974 թ․) մակնիշի բեռնատարը կողաշրջվել և ուղղվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։