Արձանագրված խախտումներից 29 դեպքով 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 466 դեպք և շուրջ 271.4 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 29 դեպքով 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.
բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 13․74 մլն դրամ տուգանք, կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․3 մլն դրամ տուգանք,
կացության կազմակերպում, հագուստի,կոշիկի և գործվածքների առևտուր և կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․43 մլն դրամ տուգանք,
կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութ, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 4․13 մլն դրամ տուգանք,
հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․8 մլն դրամ տուգանք,
հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող և չունեցող) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 11.44 մլն դրամ տուգանք,
hեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 4.15 մլն դրամ տուգանք,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտուր և այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 29․7 մլն դրամ տուգանք,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 5․6 մլն դրամ տուգանք,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 19․7 մլն դրամ տուգանք,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և կացության կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․5 մլն դրամ տուգանք,
մթերային խանութում 11 հարկ վճարողի մոտ 11 դեպքով արձանագրվել է շուրջ 15․65 մլն դրամ տուգանք,
մթերային խանութի և հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 14․5 մլն դրամ տուգանք,
սուրճի և թեյի արտադրություն, հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) և այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․7 մլն դրամ տուգանք,
տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․6 մլն դրամ տուգանք։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 29 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների, կցվում է (ՀԴՄ-Ցանկ 1):
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 466 հարկ վճարողների ցանկը կցվում է (ՀԴՄ-Ցանկ 2):