Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը մեկնարկեց G խմբում։ Առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը դժվարին պայքարում 1-0 հաշվով հաղթեց Կամերունի հավաքականին:
48-րդ րոպեին աչքի ընկավ Շվեյցարիայի հավաքականի եւ «Մոնակոյի» 25-ամյա կամերունցի հարձակվող Բրիլ Էմբոլոն, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկյան «Չիկագո Ֆայրի» 31-ամյա կիսապաշտպան Ջերդան Շաքիրին, տեղեկացնում է news.am-ը։
Էմբոլոն ծնվել է Կամերունում, հետագայում տեղափոխվել է Շվեյցարիա և ստացել նաև այդ երկրի քաղաքացիություն: Կամերունցի ֆուտբոլիստն իր հայրենակիցների դարպասն ուղարկած գոլը չի տոնել:
Կամերունի հավաքականն աշխարհի առաջնություններում կրեց 8-րդ անընդմեջ պարտությունը: Մունդիալների պատմության ընթացքում պարտությունների ամենաերկար շարքը գրանցել է Մեքսիկայի հավաքականը՝ 9 խաղ:
Հիշեցնենք, որ G խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Երևանի ժամանակով 23:00-ից կմրցեն Բրազիլիայի և Սերբիայի հավաքականները:
Երկրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը կմրցի Բրազիլիայի, իսկ Կամերունի հավաքականը՝ Սերբիայի հետ: