Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Նախատեսվում է համաֆինանսավորել 28 համայնքների 46 ծրագրեր: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 133,2 մլն դրամ, Արամվիրի մարզ՝ 237 մլն դրամ, Գեղարքունիք՝ 519,7 մլն դրամ, Լոռի՝ 515 մլն դրամ, Կոտայք՝ 71,9 մլն դրամ, Շիրակ՝ 204,9 մլն դրամ, Սյունիք՝ 699,2 մլն դրամ, Վայոց ձոր՝ 224,1 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 349,5 մլն դրամ:
«Միաժամանակ տեղեկացնեմ, որ այս որոշումով արդեն 2024 թվականի պետբյուջեից կունենանք 31,8 մլրդ դրամի չափով համաֆինանսավորում սուբվենցիոն ծրագրերի համար, որը նախորդ տարվա ցուցանիշից 1,5 մլրդ դրամով ավելի է»,- ասաց Խուդաթյանը:
Ստացվում է, որ մարզերում միայն սուբվենցիոն ծրագրերով մոտավորապես 130-140 մլն դոլարի ներդրում ենք անում 1 տարվա ընթացքում, արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Սա ամենաարդյունավետ գործիքներից մեկն է, որ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ենք անում»: