Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանը զանգվածային օդային հարձակման է ենթարկվել

Գիշերը Ռոստովի մարզը ենթարկվել է «ավելի քան 30 անօդաչու թռչող սարքի և 3 հրթիռի հարձակման»՝ հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։ Նա նաև նշել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերը, սակայն նրանց բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանում, մեկ մարդ վիրավորվել է Ռոստովի մերձակայքի գյուղերից մեկում:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Դոնի Ռոստովի հյուսիսում օդային տագնապի ազդանշան է հնչել, պայթյուններ են գրանցվել նաև հենց քաղաքի երկնքում։

Հրապարակման պահին ՌԴ ՊՆ-ից և Ուկրաինայի իշխանություններից պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print