Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ «ձախ անոթային շրջանի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։