Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և ուղարկել ինձ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախորդ օրը քաղաքացուց ահազանգ է ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս:

«Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ:

Գրառմանս իմաստը հետևյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (և ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո:

Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»,- գրել է վարչապետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print