ՌՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կիրակի՝ դեկտեմբերի 22-ին, Թբիլիսիի Օրբելիանիի հրապարակում՝ պետության ղեկավարի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ հավատարիմ է լինելու վեց տարի առաջ տված երդմանը և շարունակելու է մնալ Վրաստանի նախագահն ու գերագույն գլխավոր հրամանատարը:
Թբիլիսիում DW-ի թղթակիցը հաղորդում է, որ այդ հանրահավաքում Զուրաբիշվիլու ելույթի ժամանակ նրա խոսափողն անջատվել է, և նախագահը խոստացել է դեկտեմբերի 23-ին նախագահական պալատից ձայնագրել վրաց ժողովրդին ուղղված իր ամբողջական ուղերձը։
Սալոմե Զուրաբիշվիլին կրկնել է խորհրդարանի նոր ընտրություն անցկացնելու պահանջը: