Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կպահպանի գենդերային քաղաքականությունը, որտեղ կան միայն արական և իգական սեռեր: Այս մասին գրում է ТАСС–ը:

«Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունը կլինի այն, որ գոյություն ունեն միայն երկու սեռ՝ արական և իգական: Այդքան բարդ չի՞ հնչում, այնպես չէ՞», – ասել է Թրամփը՝ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում կայացած AmericaFest համաժողովում։

Իլոն Մասկը, ով գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ կգլխավորի Թրամփի վարչակազմի նոր բաժինը՝ կառավարության արդյունավետությունը բարելավելու և բյուրոկրատիայի դեմ պայքարելու համար, նույնպես քննադատել է դեմոկրատ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմի գենդերային քաղաքականությունը։

Հուլիսին Մասկը հայտարարեց իր SpaceX ընկերության կենտրոնակայանը Կալիֆորնիայից տեղափոխելու մտադրության մասին՝  նահանգապետ Գևին Նյուսոմի կողմից օրենքի ստորագրման պատճառով, որը խրախուսում է դպրոցներո ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանությունը: Ինչպես այն ժամանակ ասել էր Մասկը, այս օրենքի ընդունումն իր համար «վերջին կաթիլն» էր։ Բացի այդ, Մասկը նախկինում ասել էր, որ «ըստ էության կորցրել է որդուն», քանի որ իր ավագ երեխան՝ Քսավյերը փոխել է սեռը, վերցրել է կնոջ անունն ու մոր օրիորդական անունը, ինչպես նաև հայտարարել է, որ չի ցանկանում որևէ կապ ունենալ իր կենսաբանական հոր հետ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print