Իրանը վճռական է ավարտել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շինարարությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Սավելևի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շինարարությունն ավարատելու Իրանի վճռականությունը 

 Փեզեշքիանը նշել է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի իրագործումն առաջնային նախագիծ է, և Իրանը պատրաստ է կատարել Ռուսաստանի հետ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները: Նա ընդգծել է, որ Իրանը հետևում է համաձայնագրի պայմաններին և ակնկալում է, որ ռուսական կողմը մոտ ժամանակներս կսկսի երթուղու գծագրումն ու նախագծի իրականացման նախապատրաստումը: 

Բացի այդ, Փեզեշքիանը հայտնել է մայրուղու համար հողատարածքներ ձեռք բերելու և սահմանված ժամկետում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու Իրանի ծրագրերի մասին: Սավելևը, փոխանցելով Ռուսաստանի նախագահի և վարչապետի ողջույնները, Փեզեշկյանին հրավիրել է այցելել Ռուսաստան և ընդգծել է ռուսական կողմի պատրաստակամությունը բանակցությունների և հետագա համագործակցության համար: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կապահովի անհրաժեշտ վարկային գիծը և կաշխատի Ադրբեջանի կառավարության հետ այդ համաձայնագրի իրականացման ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print