Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Քվեարկությանը մասնակցել է նաև Armsport.am-ը, ինչպես նաև այլ մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:

Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան:

Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան:

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան:

Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի հավաքական:

Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան:

Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Հռիփսիմե Խուրշուդյան:

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝​ Հենրիխ Մխիթարյան:

Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան:

Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթողը որոշվելու է Telegram հարթակում իրականացվող առցանց քվեարկությամբ, որն ավարտվելու է այսօր ժամը 17:00-ին:

Մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print