Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ին և 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-ի գիշերն առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերն սպասվում են տեղումներ։