Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է Ադրբեջանի ագրեսիայի հստակ քաղաքական գնահատական

Հայկական կողմը ՀԱՊԿ դաշնակիցներից ակնկալում է հստակ քաղաքական գնահատական՝ կապված սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետ, իսկ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի առկա տարբերակը չբավարարեց հայկական կողմին։ Այդ կապակցությամբ որոշվել է փաստաթուղթն ուղարկել վերանայման։

Այս մասին Infoteka24 – ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Ցավոք, ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը և ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին, կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, որի արդյունքում փաստաթղթերն ուղարկվել են վերանայման»,- պարզաբանեց Ունանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print