ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 25-26-ը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Պատվիրակության կազմում է նաև ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է տեսակապով մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քովիդ թեստը կրկին դրական է և կաշխատի որոշակի սահմանափակումներով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print