Ռուս խաղաղապահները գրանցել են հրադադարի ռեժիմի խախտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 24-ին հրապարակած տեղեկանքում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ իրենց պատասխանատվության գոտում, գրանցվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկացնում է Aravot.am-ը:

«Խախտումը գրանցվել է Ադրբեջանի կողմից Մաղավուզի շրջանում: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ քննություն է անցկացնում փաստի առիթով»-, ասվում է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print