Ալիևը չեղարկել է Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպումը

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա Հայաստանի առաջ քաշած պայմանի պատճառով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում, տեղեկացնում է Aravot.am-ը:

«Բրյուսելում հանդիպումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 7-ին: Բայց երեկ (անվտանգության հարցերով խորրհդական) Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են (ԵՄ խորհրդի նախագահ) Շառլ Միշելի գրասենյակից և տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպել պայմանով միայն, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դա նշանակում է, որ հանդիպում տեղի չունենա»,- ասել է Ալիևը:


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print