Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.5%-ով

2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.5%-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվարին-հոկտեմբերին ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.9%-ով, շինարարությունն աճել է 14.4%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 15.5%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 27.9%-ով

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,128,547.1 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 3,423,827.4 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 2,074,313.6 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 360,763.6 մլն ՀՀ դրամ։

Ինչ վերաբերում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 108.7%։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print