ԱՄՆ-ում երկրպագուները միաժամանակ ավելի քան 102,000 խաղալիք փափուկ արջ են նետել հոկեյի խաղադաշտ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ, գրում է BBC-ն:
Ռեկորդը սահմանվել է Փենսիլվանիա նահանգում: Ամերիկյան Hershey Bears հոկեյի թիմի երկրպագուներն ուշագրավ ավանդույթին հետևում են 2001-ից սկսած: Նրանք այսպես տոնում են թիմի հաղթանակը:
Խաղադաշտ նետված խաղալիքներն այնուհետև կբաժանվեն բարեգործական կազմակերպություններին: