ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում Հայաստանից նոր հուշարձան է ընդգրկվել. ԿԳՄՍ նախարար

024-ը մենք հայտարարել ենք մշակութային կրթության տարի, եւ ուսումնական տարին մեկնարկեցինք մշակութային էքպոներով բոլոր մարզերում: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Բավականին ակտիվ աշխատանք ենք տարել, որ մեր դպրոցականներ ավելի հաճախ այցելեն թանգարաններ, թատրոններ ու համերգասրահներ, ընդ որում ոչ միայն որպես ժամանց, այլ նաեւ որպես կրթական ծրագրի մաս: Այս ծրագրի շրջանակներում մենք ապահովեցինք մեր շուրջ 300 հազար դպրոցականների համար թանգարաններ ու թատրոններ այցելությունը: Սա 46 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը, որը դպրոցականների 70 տոկոսին է ընդգրկում:

Մենք բազմաթիվ մանկապատանեկան մշակութային, կրթամշակութային ծրագրեր ենք իրականացրել. 2023-ի 18-ի փոխարեն 2024-ին իրականացրել ենք 21-ը, որտեղ կիսով չափ ավելի շատ մասնակիցներ ենք ունեցել: Ավելի քան 31 հազար երեխա մասնակցել է այս ծրագրերին»,-ասաց նա:

Նախարարի խոսքով 2024-ին 29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից նոր հուշարձան է ընդգրկվել՝ Տիրինկատարի վիշապաքարերը. «Մենք հուշարձանների վերականգնման բյուջեն էապես ավելացրել ենք: Մենք նաեւ լուրջ ուշադրություն ենք դարձնում ոչ նյութական մշակութային ժառանգությանը: Անցնող տարում եւ ս17 ցանկով համալրել ենք,  հատկապես կուզեի նշել ազգային ուտեստների շտեմարանը, որը լրացրել ենք՝ 250-ից դարձնելով 400»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print