Գորիսում գողություն է կանխվել


Անձը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գորիսի բաժին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 7-ին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք գործել Արցախի խճուղում գտնվող ընկերություններից մեկի պահեստ:

«Դեպքի վայր մեկնած ծառայողները հայտնաբերել են դիմակավորված անձի, որը մետաղյա ձողով փորձում էր բացել պահեստի դուռը:

Անձը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գորիսի բաժին։ 23-ամյա երիտասարդն իրավապահներին խոստովանել է, որ ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ցանկացել է գողություն կատարել: Հանցագործության գործիք մետաղյա ձողը, երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print