🎥Փառատոնի ժամանակ փիղը 17 մարդու է վնասել

Հնդկաստանում փառատոնի ժամանակ կատաղած փիղը հարձակվել է տեղի բնակիչների վրա. հայտնում է NDTV-ն:

«Առնվազն 17 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է»,-ասվում է հոդվածում:

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Քերալա նահանգի Մալապուրամ շրջանի մզկիթում, ամենամյա փառատոնի ժամանակ։ Հրապարակված կադրերում երևում է, որ հրապարակում առնվազն հինգ փիղ է եղել, որոնք զարդարված են ոսկե թիթեղներով։ Նրանցից մեկը կտրուկ նետվել է ամբոխի մեջ և կնճիթով բարձրացնելով՝ սկսել ճոճել մեկին։ Տեղի ունեցածից հետո տուժածին հոսպիտալացրել են։ Նշվում է, որ վնասվածքների մեծ մասը մարդիկ ստացել են հրմշտոցի հետևանքով, որն առաջացել է կենդանու գործողությունների հետևանքով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print