Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։Կարևոր էձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը, մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛ փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար:
Խնդրում ենք հետևել բժշկի խորհուրդներին և ցուցաբերել պատասխանատվություն»,- գրված է հաղորդագրության մեջ: