Ֆրանսիան պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի բանակցություններին

Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին աջակցելուն։ Տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Ֆրանսիան, ինչպես և առաջ, լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը` պատասխանելով  հարցին, թե մտադի՞ր է արդյոք Ֆրանսիան նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումների տարբերակներ առաջարկել:

Ավելի վաղ Ալիևն ասել էր, դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպումը տեղի չի ունենա, եթե ներկա լինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հայաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ալիևի խոսքերը, ասել է, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպմանը՝ միաժամանակ հաստատելով, որ դա կարող է լինել միայն Մակրոնի և Միշելի մասնակցությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print