Կիրակի երեկոյան Բելգիայում սկսվել է համընդհանուր գործադուլ՝ ընդդեմկենսաթոշակների եւ սոցիալական նպաստների 3 մլրդ եվրոյով կրճատման։ Ըստթագավորության երեք խոշորագույնարհմիությունների՝ բողոքի ակցիան կտեւի 24 ժամ։
Գործադուլին մասնակցելու մասին արդենհայտարարել են ուսուցիչները, հասարակականտրանսպորտի, երկաթուղու եւօդանավակայանների աշխատակիցները, այդթվում՝ անվտանգության աշխատակիցները եւբեռնակողները, ինչպես նաեւ բանտապահները, փոստատարները, հրշեջները եւ կոմունալծառայությունների աշխատակիցները։ RTBF հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքայինտրանսպորտը գործնականում չի աշխատի, յուրաքանչյուր երեք միջքաղաքայինգնացքներից եւ ավտոբուսներից երթեր էիրականացնելու միայն մեկը, չեղարկվել էթռիչքների մոտ 70 տոկոսը։
Թագավորության ոստիկանությունը խորհուրդ էտվել չերթեւեկել Բրյուսելում մեքենայով, քանի որքաղաքում մեծ խցանումներ են սպասվում։ Բացիայդ, քաղաքի կենտրոնը կփակվի բողոքիակցիացի համար, որին, արհմիություններիտվյալներով, կմասնակցի 50-100 հազար մարդ։Ցույցը թույլատրվել է քաղաքայինիշխանությունների կողմից։
Բողոքի ակցիան հրահրել են երկրի բյուջեում սոցիալական հատկացումները տարեկան 3 մլրդ եվրոյով կրճատելու ծրագրերը, որոնք պատրաստել է վարչապետի թեկնածու, «Նոր ֆլամանդական դաշինք» աջակողմյան կուսակցության նախագահ Բարտ դե Վեւերը։ Նա, մասնավորապես, աջակցում է երկրի ռազմական ծախսերի ավելացմանը։