Հակառակորդը կրկին խախտել է հրադադարը

Հհ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ,  իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-նշվում է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print