Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահվման ծրագրին, նշել է, որ 2024-ի վերջին ակտիվություն է նկատվել ծրագրի շուրջ։
Նրա խոսքով՝ 440 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որով կարող սկսել իրենց տների կառուցումը, բնակարանների ձեռքբերումը։
Նախարար Մկրտչյանը նաև ընդգծել է, որ 2024-ին իրացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների տրամադրման իրավունքը։