Հարձակվել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդի վրա

Չորեքշաբթի գիշերը Բաթումի «Շերատոն» հյուրանոցում հարձակվել են «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Գախարիային տեղափոխել են տեղի հիվանդանոց։

Միջադեպի մանրամասները լրատվամիջոցները չեն հայտնել, սակայն, ըստ ընդդիմադիր մամուլի, ծեծին իբր մասնակցել են երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները։ Հիվանդանոցից լրագրողներին տեղեկացրել են, որ Գախարիայի վիճակը ընդհանուր առմամբ կայուն է, և բժշկական օգնություն ստանալուց հետո նա իր կամքով լքել է հիվանդանոցը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print