Հաշմանդամության կարգավիճակը չի ենթադրում եկամտի աղբյուր. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է հաշմանդամության գնահատման նոր համակարգին, նշել, որ  սա ոլորտային փոփոխություն է, համակարգը կարիք ուներ փոփոխման.

«Մենք ցանկանում էինք բացառել կոռուպցիոն ռիսկերը և գնացինք թվայնացման ճանապարհով, մեր միջազգային գործընկերների հետ միասին ներդրեցինք մի համակարգ, որը կոչվում է e-disability (էլեկտրոնային հաշմանդամություն)։ Այսինքն, եթե նախկինում տեղեկանքներ էր գեներացվում պոլիկլինիկաներից թղթային տարբերակով, հիմա Armed համակարգից ավտոմատ ստանում ենք այդ տեղեկատվությունը»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ սկսվել են ֆունկցիոնալ պրոտեզ տրամադրել նաև քաղաքացիական անձանց, նախկինում միայն զինհաշմանդամություն ունեցող մարդկանց էին տրամադրում։

«Հաշմանդամության կարգավիճակը չի ենթադրում եկամտի աղբյուր, հաշմանդամություն ունեցող անձը չպետք է սահմանափակվի դրանով, և այս նոր համակարգով մենք ունենք սահմանափակման խորը ֆունկցիոնալությամբ անձ, որը աշխատանքի է անցել»,- ասել է նախարարը և հավելել. «Ոլորտում շատ փոփոխություններ կան անելու, քանի որ աշխատատեղերը հաճախ հարմարեցված չեն, հասանելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print