Հանրապետության ողջ տարածքում հունվարի 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունվարի 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: