Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պատանդներ և բանտարկյալներ են փոխանակել

Պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ կազմակերպությունը կիրակի՝ հունվարի 19-ի երեկոյան, Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) է հանձնել երեք կին պատանդի:

Նրանց արձակումից յոթ ժամ անց Իսրայելը ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալի: Ազատված պաղեստինցիների թվում է Հորդանան գետի արևմտյան ափի 78 և Արևելյան Երուսաղեմի 12 բնակիչ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print