3 օրում արձանագրվել է 24 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-ից 20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 209 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 51, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության` 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 8, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 7-ական, սառը զենքի հայտնաբերման ու կեղծ փաստաթղթի՝ 6-ական, թմրանյութի իրացման՝ 5, խուլիգանության՝ 4, բնակարանային գողության և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ջրային կենդանիներ արդյունահանելու և անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշումը խախտելու՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, սպանության փորձի, կաշառակերության, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, ինքնավնասման, կեղծ ցուցմունք տալու, անձին հետամտելու, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և շորթման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներակայացել՝ 8-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար․ մեկ մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print