Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Օշականի 48-ամյա բնակիչն աճեցնում է կանեփ և թմրանյութ է օգտագործում։
48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4 փաթեթ, որոնցից մեկը դեղնականաչավուն, 3-ը` բյուրեղանման զանգվածներով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։