Ի՞նչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը

Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է այն հարցերը, որոնք քննարկվելու են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ»,– ասված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։

«Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կանցնի կառուցողական հունով, կօգնի առաջ մղել փոխգործակցության գործնական հարցերը, կնպաստի Անդրկովկասի անվտանգության և կայունության ամրապնդմանը», — հավելել են նախարարությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print