Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը ոստիկանության Սիսիանի բաժնից փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի քրեական վարչություն։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Ոստիկաններն ու պարեկները սեփական տան բակում հայտնաբերել են փայթուցիչ և դռան կոտրված ապակիներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Մինչ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբն ու փորձաքրեագետը, Սիսիանի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Վ.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այցելել է նշված տուն և նռնակ է նետել, ինչի հետևանքով էլ պայթուցիչը պայթել է:
Այդ պահին Սյունիքի մարզի քրեական ոստիկանները, Սիսիանի համայնքային ոստիկաններնն ու ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ: